Աշխարհ

21.07.2014 11:11


ICAO–ի փորձագետները պատրաստ են ուսումնասիրել կործանված «Boeing»–ի սև արկղերը

ICAO–ի փորձագետները պատրաստ են ուսումնասիրել կործանված «Boeing»–ի սև արկղերը

ICAO–ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) ներկայացուցիչները նախօրեին ժամանել են Կիև և բանակցություններ են վարում, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն Ուկրաինայի արևելքում կործանված մալազիական ինքնաթիռի ինքնագրիչները։ Այս մասին հաղորդում է «Wall Street Journal»–ը։

ICAO–ն և նրա կողմնակիցները «փորձում են ռազմավարություն մշակել, որը կապահովի աշխատակիցների, սև արկղերի և ինքնաթիռի մնացորդների անվտանգությունը»։ Ինչպես նշում է գործակալությունը, խմբի կազմում են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայությունը, ամերիկյան Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և Մեծ Բրիտանիայի ավիացիոն պատահարների հետաքննության բաժնի աշխատակիցը։ Պատվիրակությունը գլխավորում է Մարկուս Կոստան՝ ICAO–ի ավիացիոն պատահարների քննության գլխավոր փորձագետը։

Ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը հաղորդել էր, որ ICAO–ի ներկայացուցիչները չեն կարողանում հասնել մալազիական օդանավի կործանման վայր անվտանգության սպառնալիքի պատճառով։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը