ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն Իսրայելին զսպվածության կոչ է արել
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում գտնվելով Քաթարի մայրաքաղաքում, կոչ է արել իսրայելական իշխանությանը «մաքսիմալ զսպվածություն ցուցաբերել»։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
«Իսրայելը պետք է մաքսիմալ զսպվածություն ցուցաբերի և ավելին անի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Շատ անմեղ մարդիկ են զոհվում», – հայտարարել է նա՝ նշելով, որ իշխանությունները նույնպես պետք է հարգեն մարդասիրական իրավունքի դրույթները։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական բանակի կողմից Շիջայի բնակելի թաղամասերի հրետակոծումը, որտեղ ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, մոտ 400–ը՝ վիրավորվել։
Կիրակի Պան Գի Մունը սկսել է իր մերձավորարևելյան տուրնեն, որի շրջանակներում նա մտադիր է հասնել «ՀԱՄԱՍ»–ի և Իսրայելի միջև հրադադարի։
Բացի Քաթարից՝ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, ինչպես սպասվում է, կայցելի Քուվեյթ, Կահիրե, Իսրայել և Հորդանան։ Սպասվում է, որ Նյու Յորք Պան Գի Մունը կվերադառնա մյուս շաբաթվա վերջին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։