Լրահոս

21.07.2014 10:04


«Շախտյորի» 6 ֆուտբոլիստ «Լիոնի» հետ խաղից հետո չի վերադարձել Ուկրաինա

«Շախտյորի» 6 ֆուտբոլիստ «Լիոնի» հետ խաղից հետո չի վերադարձել Ուկրաինա

Դոնեցկի «Շախտյորի» 6 ֆուտբոլիստ «Լիոնի» հետ ստուգողական խաղից հետո ցանկություն է հայտնել մնալ Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է «Get French Football News»-ը։ Ուկրաինա չվերադառնալու ցանկությունը պայմանավորված է երկրի հարավ-արևելքում տիրող իրավիճակով։

uafootball.segodnya.ua-ի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայից չեն վերադարձել Ալեքս Տեյշեյրան, Դուգլաս Կոստան, Դենտինյոն, Ֆրեդը, Ֆակունդո Ֆերեյրան ու Իսմաիլին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Սուպերգավաթի խաղում «Շախտյորը» պետք է մրցի Կիևի «Դինամոյի» հետ:

Այս խորագրի վերջին նյութերը