Արտավազդ Եղոյան. «Այ քեզ գրպանահատություն» (լուսանկար)
Այ քեզ գրպանահատություն.... Սա իմ ընկերոջ՝ ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի մեքենան է՝ 30. 06. 2014թ. - ին կայանած Լեոյի փողոցի վրա: Շտապեմ տեղեկացնել, որ մեքենային ոչինչ չի պատահել: Փողոցն է քարուքանդ վիճակում: Վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Պատկերացրեք, թէ ինչ աստիճանի են ագահացել, որ 5000դ. տուգանք են նշանակել, իբր մեքենան կայանել է կարմիր գծերով նշված տարածքում: Այն դեպքում, երբ ինչպես տեսնում եք փողոցի վերանորոգումը դեռ ընթացքի մեջ է: Այսինքն, ո՛չ ասվալտ կա, առավել ևս՝ ո՛չ կարմիր գծանշում: Եվ դեռ օրերս էլ հրավիրել են դատարան, տուգանքը ուշացնելու համար: Ի դեպ ընկերս տեղեկացրեց, որ իրեն ասել են - եթե 5000 - ը հիմա մուծես, դատի չենք տա; Հավելեմ, որ ծանուցումը հենց նոր է ստացել՝ 20 օր անց: Օրերս էլ տղայիս են տուգանել 10 000դ րամով: Նա էլ ձախ շրջադարձի ժամանակ, կայանած ավտոբուսից խուսափելով, առջևի անիվով աննշան տրորել էր հոծ գիծը: Դե արի ու զայրույթից մի խենթացիր...