Աշխարհ

19.07.2014 13:45


Մոսուլից քրիստոնյաների զանգվածային փախուստ է սկսվել

Մոսուլից քրիստոնյաների զանգվածային փախուստ է սկսվել

Իրաքից՝ Մոսուլ քաղաքից, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» զինյալների կողմից, քրիստոնյաների զանգվածային փախուստ է սկսվել։ Այս մասին հաղորդել է արքեպիսկոպոս Լուիս Սակոն։

«Քրիստոնյաների ընտանիքներն ուղղվում են Դահուկ և Էրբիլ՝ Իրաքի հյուսիս։ Իրաքի պատմության մեջ առաջին անգամ Մոսուլը մնաց առանց քրիստոնյաների»,–ասել է նա։

Ավելի վաղ «Իսլամական պետության» զինյալները մահվան սպառնալիքով հրամայել են քրիստոնյաներին լքել քաղաքը կամ իսլամ ընդունել։

Սադամ Հուսեինի կառավարման ժամանակ Իրաքում 1.8 մլն քրիստոնյա էր բնակվում, սակայն ամերիկյան զորքերի՝ երկրի օկուպացիայից և իսլամական ծայրահեղականների ակտիվությունից հետո այդ թիվն իջավ մինչև 600 հազար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը