Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պահանջել են անհապաղ քննել «Boeing»–ի կործանումը
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պահանջել են անհապաղ հետաքննություն անցկացնել Ուկրաինայի տարածքում մալազիական քաղաքացիական օդանավի կործանման հանգամանքները պարզելու համար։ Այս մասին ասվում է երեք երկրների արտգործվարչությունների հայտարարությունում՝ «Վեյմարյան եռանկյունու» ձևաչափով։ Հայտարարության մեջ նշվում է նաև՝ եթե հաստատվի, որ «Մալազիական ավիաուղիների» օդանավը խփվել է, ապա «մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։