Լրահոս

19.07.2014 11:34


Կործանված «Boeing 777»–ի ուղևորների հարազատները խնդրել են չհրապարակել զոհերի լուսանկարները

Կործանված «Boeing 777»–ի ուղևորների հարազատները խնդրել են չհրապարակել զոհերի լուսանկարները

Մալազիական օդանավում զոհվածների հարազատները խնդրել են լրագրողներին չհրապարակել լուսանկարներ անկման վայրից, առավել ևս՝ որտեղ պարզ երևում են ողբերգության զոհերը։

«Խնդրում եմ, մտածե՛ք, թե մենք ինչ ենք զգում, երբ տեսնում ենք այդ ամենը, – ասել է 74 –ամյա Մայմոն Սարպանը, որի որդին ավագ բորտուղեկցող էր կործանված «Boeing»–ում։–Բոլոր հարազատների անունից ես խնդրում եմ՝ օգնե՛ք մեզ այս դժվարին պահին»։

Նա պատմել է, որ ողբալի լուրն իմացել է հարսից. «Այժմ ես տանն եմ, հնարավոր է՝ երբ ինչ–որ բան պարզ դառնա, ժամանեմ Կուալա–Լումպուր»,–ասել է զոհված բորտուղեկցողի մայրը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը