ՄԱԷ–ն 12 մլն դոլար օգնություն է հատկացրել սիրիացի փախստականներին
Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանությունները սիրիացի փախստականներին 12 մլն դոլարի օգնություն են հատկացրել։ Այս մասին հաղորդում է «WAM» տեղական գործակալությունը։ Գումարի մի մասն ուղղվել է փախստականների երկու ճամբարներին Հորդանանում, մյուս մասը՝ Սիրիայի սահմանում մինչև 5 տարեկան երեխաներին, հղիներին և կերակրող կանանց։ Օգնությունից կարող է օգտվել 115 հազար մարդ, ներառյալ՝ 58 հազար երեխա և 30 հազար կին։
2013–ին՝ Սիրիայի դոնոր երկրների միջազգային գագաթաժողովին, ՄԱԷ–ն խոստացել էր օգնություն հատկացնել 2014–ի առաջին կեսին։ Ապրիլին ՄԱԷ–ն Հորդանանում և Սիրիայի ներսում տեղաշարժված սիրիացի փախստականներին 60 մլն դոլարի չափով տրանշ էր հատկացրել։
ՄԱԿ–ի գնահատմամբ՝ 6.5 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի Սիրիայում։ Երկրի սահմանները մոտ 2 մլն մարդ է լքել։ Նրանց մեծ մասը բնակեցվել է փախստականների ճամբարներում Սիրիայի հետ հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։