Օբաման, Մերկելն ու Քեմերոնը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Հերթական պատժամիջոցները կսահմանվեն այն դեպքում, եթե Մոսկվան քայլեր չձեռնարկի Ուկրաինայում խորացող լարվածության մեղմման ուղղությամբ:
Սպիտակ տան ներկայացուցչի փոխանցմամբ՝ Օբաման և Մերկելը համակարծիք են այն հարցում, որ Ռուսաստանն անմիջական կապ ունի Ուկրաինայի արևելքում աշխարհազորայիններին զինելու հարցում։
Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի հետ զրույցում կողմերն ընդունել են հետագա գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը, եթե Ռուսաստանը որոշակի քայլեր չձեռնարկի՝ միտված Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը։