Աշխարհ

18.07.2014 22:57


Օբաման «Բոինգ–777»–ի կործանման համար մեղադրել է Ռուսաստանին

Օբաման «Բոինգ–777»–ի կործանման համար մեղադրել է Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր անդրադարձել է մալայզիական «Բոինգ–777» ինքնաթիռի կործանմանը՝ կոչ անելով հրադադար հաստատել Ուկրաինայում և հետաքննել տեղի ունեցածը:

Օբաման պնդել է, որ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքից արձակված հրթիռից։ «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայիում առկա ճգնաժամը մարելու ամենաշատ հնարավորություններն ուներ, սակայն նա չգնաց այդ քայլին:

Օբաման ավելացրել է, որ Ուկրաինայի անջատողականները Ռուսաստանից հակաօդային պաշտպանության մեծաքանակ զենքեր են ստացել, և հատուկ վերապատրաստում անցել ինքնաթիռների ոչնչացման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը