Քաղաքական

18.07.2014 16:25


Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայումը Իրանը սպառնալիք է համարում

Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայումը Իրանը սպառնալիք է համարում

ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետութան արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

–Վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը։ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած բռնության և ԼՂ–ի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է,–ասել է դեսպանը:

Նա նաև ավելացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը