Լրահոս

18.07.2014 16:13


Մերկելն անպատեհ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին խոսակցությունը

Մերկելն անպատեհ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին խոսակցությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման խոսակցություններն անպատեհ են Ուկրաինայի արևելքում մալազիական ինքնաթիռի կործանման համապատկերին։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում հրավիրված ասուլիսին։

«Ողբերգության պահից մեկ օր էլ չի անցել, և հիմա անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել։ Այդ իսկ պատճառով, երևի, անպատեհ է եզրակացություններ անել, քանի դեռ մենք չունենք հասանելիություն ինքնաթիռի մնացորդներին»,–ասել է Մերկելը՝ հավելեով, որ այժմ կարևոր են մեղավորների բացահայտումն ու նրանց պատասխանատվության ենթարկելը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը