Լրահոս

18.07.2014 15:25


2014–ի առաջին կեսին Իրաքում ավելի քան 5 500 քաղաքացի է մահացել

2014–ի առաջին կեսին Իրաքում ավելի քան 5 500 քաղաքացի է մահացել

Իրաքում 2014թ. առաջին վեց ամսվա ընթացքում 5 576 խաղաղ բնակիչ ահաբեկչության զոհ է դարձել։ Այս հայտարարությունը հրապարակել են ՄԱԿ–ում։

Ընթացիկ տարվա հունվար ամսից բախումների և ահաբեկչության հետևանքով 11 665 իրաքցի վնասվածքներ է ստացել։ Համաձայն ընթացիկ ամսում հրապարակված զեկույցի՝ միայն հունիսին շուրջ 2 400 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 531 խաղաղ բնակիչ։

««Իսլամական պետությունը» և այլ զինված ծայրահեղական խմբավորումներ բազմաթիվ հարձակումներ են իրականացրել, որոնք չեն շրջանցել խաղաղ բնակչությանը», – նշում է ՄԱԿ–ը։ Համաշխարհային կազմակերպությունն առանձին կետով նշել է կառավարական զորքերի խախտումները, որոնք հետագայում կարող են վերափոխվել ռազմական հանցանքի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը