Լրահոս

18.07.2014 15:16


ՀՀ–ում ՌԴ դեսպան. «Այս տարի Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին»

ՀՀ–ում ՌԴ դեսպան. «Այս տարի Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ, անկասկած, այս տարի Հայաստանի հետ կստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը։ Թե կոնկրետ ո՞ր ամսվա մասին է խոսքը, դեսպանը դժվարացել է պատասխանել։

Նա վստահեցրել է, որ առկա հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, և քաղաքական որևէ ենթատեքստ չկա։

–Գործընթացը տեղի է ունենում ըստ ծրագրի: Չեմ կասկածում, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով, որը ձեռնտու կլինի Հայաստանին և ԵՏՄ անդամ մյուս պետություններին,-ասել է դեսպանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը