Աշխարհ

18.07.2014 14:50


Գազայի հատվածում Իսրայելն անցել է ցամաքային գործողությունների

Գազայի հատվածում Իսրայելն անցել է ցամաքային գործողությունների

Իսրայելն «անցել է ցամաքային գործողությունների Գազայի հատվածում՝ սպառելով մյուս բոլոր հնարավորությունները»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել–Ավիվում Պաշտպանության նախարարությունում հրեական պետության կառավարության արտակարգ նիստից առաջ։ Նա ընդգծել է, որ իսրայելական ռազմական գործողության գլխավոր նպատակը ստորերկրյա թունելների վերացումն է։

Կառավարության նիստին կհաջորդի երկրի անվտանգության վարչության նիստը, որտեղ կքննարկվի հուլիսի 8-ին մեկնարկած «Պաշտպանական սահմանագիծ» ռազմական գործողության ընդլայնումն ու ինտենսիվացումը Գազայի հատվածում։

Հիշեցնենք՝ հինգշաբթի երեկոյան իսրայելական բանակը վերսկսել է «Պաշտպանական սահմանագիծ» ռազմական գործողության ցամաքային փուլը Գազայի հատվածում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը