Լրահոս

18.07.2014 13:11


ԵԱՀԿ–ն արտակարգ նիստ է հրավիրում Ուկրաինայում «Boeing»–ի կործանման կապակցությամբ

ԵԱՀԿ–ն արտակարգ նիստ է հրավիրում Ուկրաինայում «Boeing»–ի կործանման կապակցությամբ

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունն այսօր արտակարգ մշտական խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում մալազիական «Boeing»–ի կործանումից հետո։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին է հայտնել կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչը։

«Արտակարգ նիստը նշանակվեծ է 14։30–ին», – հստակեցրել է նա։ Ինչպես ասել է շվեյցարական ներկայացուցչության մամլո քարտուղար Ռոլանդ Բլեսսը, նիստը հրավիրվում է Շվեյցարիայի նախաձեռնությամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը