Մեկնաբանություն

18.07.2014 12:45


Գործող իշխանության «25-րդ» կադրը չաշխատեց

Գործող իշխանության «25-րդ» կադրը չաշխատեց

Շատերն են երևի լսել 25-րդ կադրի մասին։ Ի սկզբանե դրա գաղափարն առաջացավ կինոարտադրությունում։

Այնպես ստացվեց, որ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ընդունվել էր նկարահանման հաճախականության մեկ չափանիշ՝ վայրկյանում 24 կադր։ 25-րդ կադրի գաղափարը հետևյալն էր. եթե կինոժապավենը մի փոքր ավելի արագ է պտտվում՝ վայրկյանում 25 կադր՝ ամեն 25-րդ կադրում տեղադրելով ինչ–որ մի նկար կամ տեքստ (ասենք՝ գարեջուր), ապա հանդիսատեսը, չտեսնելով այն, ստանում է քողարկված հրահանգ, որը ցանկություն է առաջացնում գնել կամ անել այն, ինչ իրեն ներշնչել են։

Կինոդիտումներից մեկի ժամանակ 25-րդ կադրի էֆեկտը հաստատվեց. կինոդահլիճի բուֆետում «Coca-Cola»-ի վաճառքն ավելացավ 17%-ով, պոպկորնինը՝ 50%-ով...

Հայաստանի գործող իշխանությունը փորձում է համոզել, որ երկրում ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, թե «կան խնդիրներ, բայց առաջընթացը չտեսնելը կուրություն է», «որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են քաղաքացուն»...

Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։ Այն այսօր տեսնում են նույնիսկ նրանք, ովքեր 2-3 տարի առաջ ատամներով փորձում էին արդարացնել Սերժ Սարգսյանի քայլերը։

Հայաստանի գործող իշխանության «25-րդ» կադրը չաշխատեց։ Իշխանական քարոզչամեքենան գրեթե բոլորին կարողացավ խաբել կարճ ժամանակահատվածում, կարողացավ մի ինչ որ ժամանակ խաբել մարդկանց որոշակի խմբերի, բայց բոլորին ու երկար ժամանակով խաբել չկարողացավ։ Քարոզչամեքենայի պտուտակի դեր կատարող հաճախորդներն ու ակտիվիստներն էլ կադրից դուրս մնացին, ինչքան էլ իրենց ճղեցին։

Այսօր Հայաստանի կինոն միայն 1 կադր ունի։ Հայաստանի 1–կադրանոց կինոն այդպես էլ մնաց սև ու սպիտակ։ Եվ այն դիտելը վաղուց անտանելի է դարձել։

Սովետական տարիներին, երբ դահլիճում տեխնիկական խոտանի պատճառով ընդհատվում էր ֆիլմի ցուցադրությունը, գոռում էին՝ «Эй, сапожник, крути кино!»։ «Сапожник»–ի ժամանակներն անցել են. եկել է մեր կինոն ցուցադրելու հերթը՝ առանց 25-րդ կադրի...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը