Լրահոս

18.07.2014 10:48


ԱՀԿ մամուլի քարտուղար Գլենն Թոմասը գտնվում էր կործանված «Boeing»–ում

ԱՀԿ մամուլի քարտուղար Գլենն Թոմասը գտնվում էր կործանված «Boeing»–ում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Գլենն Թոմասը գտնվում էր մալազիական ինքնաթիռում, որը կործանվել է Ուկրաինայի արևելքում։ Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Գլենն Թոմասը Նիդեռլանդների քաղաքացի էր։ Զոհերի թվում գիտնականներ և բժիշկներ են, որոնք թռչում էին Մելբուրն՝ ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգայինկոնֆերանսին։ Զոհվածների ինքնությունը պարզվում է։

Հինգշաբթի հայտնի է դարձել Ուկրաինայի տարածքում մալազիական ավիաուղիներին պատկանող «Boeing 777»–ի կործանման մասին, որն Ամստերդամից թռչում էր Կուալա–Լումպուր։ Ինքնաթիռում 298 մարդ էր գտնվում, որոնցից երեքը երեխաներ էին, 15–ը՝ անձնակազմի անդամներ։ Փրկվածներ չկան։ Կիևյան իշխանությունները պատահարի համար մեղադրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայիններին, իսկ նրանք հայտարարել են, որ 10 կմ բարձրությամբ ինքնաթիռ խփելու զենք չունեն։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը