Փայլակ Հայրապետյան. «Իհարկե ձեր վարչապետն է իր որոշումներով ձեզ էդ իրավունքները տվել»
«Ամերիա» բանկը վաճառել է Փայլակ Հայրապետյանի գրավադրված ունեցվածքը, սակայն չի ցանկանում Հայրապետյանին վերադարձնել տարբերությունը, որը կազմում է շուրջ 170 հազար դոլար:
«Եթե վաճառել են և իմ գումարը հանել են, մնացածը ինչի՞ են պահել, իմ համար մութ է, ես չեմ կարողանում իրանցից ոչինչ իմանալ: Հիմա իմ ունեցածը նորից կալանքի տակ են դրել, նորից աճուրդի են հանել, հիմա չեմ հասկանում՝ իրենք զբաղվում են բանկային համակարգո՞վ, թե՞ ուրիշի ունեցածը խաբեությամբ վերցնելով և աճուրդով վաճառելով: Հիմա էլ բանկը գլուխ է գովում, թե մենք ձեզ վարկ ենք տվել 150 տոկոսով, իհարկե, ձեր վարչապետն է իր որոշումներով ձեզ էդ իրավունքները տվել, 150 չէ, 550-ով կտայիք»,-«ԳԱԼԱ»-ի հետ զրույցում դժգոհեց գործարար Փայլակ Հայրապետյանը:
Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է նաև իր և Աշոտ Սուքիասյանի առերեսումը, սակայն Հայրապետյանը ցանկանում է, որ օֆշորային գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։