Աշխարհ

18.07.2014 10:10


Պուտինն Ուկրաինային է համարում «Boeing 777» ինքնաթիռի կործանման պատասխանատու (տեսանյութ)

Պուտինն Ուկրաինային է համարում «Boeing 777» ինքնաթիռի կործանման պատասխանատու (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մալազիական ուղևորատար «Boeing 777» ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին։

«Այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները։ Անկասկած, պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել դա, պատասխանատվություն է կրում սարսափելի ողբերգության համար»,–«ДНИ.ru»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վ.Պուտինը։

Նա ՌԴ Կառավարությանը հանձնարարել է անել հնարավոր ամեն բան իրականությունը պարզելու համար։

Նշենք, որ աղետից անմիջապես հետո արևմտյան առաջատար լրատվամիջոցներն էլ տեղի ունեցածի համար մեղադրեցին Ռուսաստանին։

Իսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուժայինները ոչ մի կապ չունեն ողբերգության հետ։

«Մենք չենք բացառում, որ ինքնաթիռը խփվել է, սակայն ընդգծում ենք՝ Ուկրաինայի զինված ուժերը որևէ գործողություն չեն իրականացրել»,- ասված է Պորոշենկոյի տարածած հաղորդագրության մեջ:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը