էլիտար բիոզուգարանների պատմության խայտառակ վերջաբանը
«Շատերը կհիշեն 2012թ. Հայաստան բերված երկու գերթանկարժեք բիոզուգարանների պատմությունը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով ՀՀ պետբյուջեից 124 մլն դամով ձեռքբերված բիոզուգարանները շուտով կփակեն ծախսերը՝ 200 դրամ մուտքավճարների հաշվին»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։ Աղբյուրը հիշեցնում է, որ էլիտար բիոզուգարաններից մեկը գտնվում է «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, և 2-ն էլ թեկուզ մեկ օր չեն աշխատել։ Այս պատմության խայտառակ վերջաբանն այն է, որ ինչպես երեկ տեղեկացավ «Ժողովուրդ»-ը, «Տաթեւեր» ճոպանուղու մոտ բիոզուգարանին կից կառուցվում է սովորական հասարակական զուգարան։ Իսկ պետբյուջեի միլիոնները քամուն տված բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։