Նախօրեին Ուկրաինայի արևելքում կործանված «Բոինգ 777»-ի զոհերի թիվը 298 է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիաաղետի հետևանքով զոհվել է 295 մարդ։ «Malaysia Airlines» ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հայտարարել է, որ օդանավում գտնվել է 280 մեծահասակ ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև անձնակազմի 15 անդամ։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»–ն։
Ուկրաինայում խփված ինքնաթիռի զոհերի թիվը 298 է