Աշխարհ

17.07.2014 16:04


Դատարանը բավարարեց Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը բավարարեց Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը բավարարել է հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15–ը կալանավորելու միջնորդությունը։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ դատարանը կարծում է, որ ազատության մեջ Լևոն Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել նախաքննական մարմնից, ինչպես նաև ազդել քրեական գործում ներգրավված անձանց վրա։

Հիշեցնենք, որ 65–ամյա Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Այդ հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել էր ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը