Զինյալները գրոհել են Աֆղանստանի նախագահի շքախումբը
Զինյալները գրոհել են Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի շքախումբը։ Ինչպես տեղեկացրել է «Համա–պրեսս» գործակալությունը, պատահարը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Պակտիա նահանգում։ Նախնական տվյալներով՝ երկրի ղեկավարի անվտանգության ծառայության չորս աշխատակից է վիարավորվել։
Վաղ առավոտյան Աֆղանստանի անվտանգության ուժերը կասեցրել են թալիբների զինված հարձակումը Քաբուլի օդանավակայանում։
«Ահաբեկիչների հարձակումը տապալվել է, պատահարի տարածքը պաշտպանված է, – հայտարարել է Քաբուլի քրեական ոստիկանության պետ Գուլ Աղա Խաշիմը։ – Բոլոր զինյալները, թաքնված կառուցվող շենքերում, ոչնչացվել են»։
Քաբուլի միջազգային օդանավակայանի տարածքում տեղակայված է Աֆղանստանի անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի միացյալ շտաբի հրամանատարությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։