Վեց տարի առաջ այս օրը՝ Հարավային Օսիայի արկածախնդրությունից ընդամենը օրեր առաջ, Մ. Սահակաշվիլու հանցավոր ռեժիմը մեկ այլ սադրանք էր նախաձեռնել, «լավ մտածված» օպերացիա՝ պետական մեքենայի աննախադեպ ահաբեկչական գործողությունների ուղեկցությամբ, որը նպատակ էր հետապնդում ապակայունացնել Ջավախքը:
2008թ-ի հուլիսի 17-21-ը թերևս երբեվիցե չի ջնջվի ջավախահայության պատմության էջերից: Այն կմնա որպես «ջավախահայության սև օրեր» անվանումով:
Մի քանի հազար հատուկջոկատայինների մասնակցությամբ խուզարկություններ կատարվեցին Հայ Առաքելական Եկեղեցու եվ Հայոց Լեզվի կարգավիճակ պահանջող հարյուրավոր ջավախահայերի բնակարաններում, տասնյակ հայկական հասարակական կազմակերպությունների գրասենյակներում, փակվեցին դրանցից մի քանիսը, դրա հետ մեկտեղ ձեռնոց նետվեց Խոսքի Ազատությանը, փակվեցին «Երիտասարդական ռադիո»ն, որը հայերեն երգեր հեռարձակող միակ ռադիոկայանն էր տարածաշրջանում, «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալությունը, որը տարածաշրջանում գոյություն ունեցող ինֆորմացիոն վակուումը կոտրողների առաջատարն էր, «Ջավախք-նեթ» ինտերնետային պրովայդերը, որը առաջինը հնարավորություն ընձեռնեց ջավախքցիներին ինտերնետ ունենալ, «Քաջատուն» շաբաթաթերթը, նաև նորաստեղծ «Ազատություն TV»–ն, առգրավվեցին նրանց պատկանող շարժական և անշարժ գույքը, արգելվեցին հայատառ գրքերի և թերթերի ներմուծումը... Ձերբակալվեցին եվ արտաքսվեցին բազմաթիվ արժանավոր հայորդիներ: Սպանվեցին Ախալքալաքի շրջանային ոստիկանության երկու աշխատակիցներ Արթուր Բերուջանյանը և Արմեն Գաբրիելյանը :Հետագայում փորձելով նրանցից առաջինի սպանությունը՝ Գուրգեն Շիրինյանի, իսկ երկրորդի սպանությունը՝ իմ վրա բարդել:
Վերը նշվածը Սահակաշվիլու հանցավոր ռեժիմի կողմից այդ օրերին Ջավախքում կատարած անօրինական և հակապետական գործողությունների մի մասն է ընդամենը: Սեփական երկրի այլազգի քաղաքացիների հանդեպ գործած հանցագործությունների համար «Վրաստանի ազգային շարժում» կուսակցության առաջնորդները դեռեվս պատասխան են տալու Արդարադատության առջև:
«Վրացական Երազանքի» իշխանության գալու շնորհիվ Արդարությունը սկսեց փոքր քայլերով, բայց վերականգնվել: Բացի Գուրգեն Շիրինյանից՝ մնացած բոլոր հալածյալների կարգավիճակը փոխվեց: Բանտում եղածները այսօր ազատության մեջ են, հարկադրյալ հեռացվածները ազատ կարող են գալ գնալ իրենց ծննդավայր, սակայն դեռևս չլուծված են մնում ոչ միայն վերը նշված անձերի բարօյական վնասների և կազմակերպությունների առգրավված գույքի փոխհատուցման հարցերը, այլև Գուրգեն Շիրինյանի՝ տուն վերադարձի հարցը:
Վահագն Չախալյան. «Գուրգեն Շիրինյանի ժամանակն է»

Այժմ Գուրգեն Շիրինյանի ժամանակն է...
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյան