Աշխարհ

17.07.2014 11:40


Ռուսաստանը ԱՄՆ–ի պատժամիջոցները համարում է վրեժ լուծելու պրիմիտիվ փորձ. պաշտոնական

Ռուսաստանը ԱՄՆ–ի պատժամիջոցները համարում է վրեժ լուծելու պրիմիտիվ փորձ. պաշտոնական

ՌԴ ԱԳՆ–ն պաշտոնապես արձագանքել է ընդդեմ Ռուսաստանի ԱՄՆ–ի հայտարարած պատժամիջոցներին կիրառմանը։

«Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը համարում ենք վրեժի պրիմիտիվ փորձ այն բանի համար, որ Ուկրաինայում իրադարձությունները չեն զարգանում Վաշինգտոնի սցենարով։ Ներքին խոր ճգնաժամի և զոհերի հանգեցրած հարևան երկրի քաղաքացիական պատերազմի մեղքը Ռուսաստանի վրա բարդելու վրդովեցուցիչ և չհիմնավորված փորձը վկայում է ԱՄՆ–ի ռազմավարության ձախողման մասին»,–ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ուկրաինական ղեկավարությանը «խելքի բերելու» փոխարեն, Սպիտակ տունն արյունահեղություն է հրահրում.

«Ավելին, ցինիկաբար փորձելով իր վրայից գցել պատասխանատվությունը և կոպտորեն խեղաթյուրելով փաստերը՝ կրկին սկսել է ճոճել իր սիրելի զենքը՝ պատժամիջոցային մահակը։ Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը, ինչ մասշտաբի էլ, որ դրանք լինեն, անիմաստ է։ Այդպիսի ճանապարհը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայտնի է, որ պատժամիջոցները երկսայրի գործիք են»։

ՌԴ ԱԳՆ–ն նաև ընդգծում է, որ նրանց, ովքեր հավատացած են իրենց բացառիկությանը և ողջ աշխարհին սեփական կամքը թելադրելու իրավունքին, անխուսափելիորեն դառը հիասթափություն է սպասվում, իսկ Բ.Օբամայի վարչակազմի նմանօրինակ գործելաոճը անկասկած կազդի տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների վրա։

«Եթե Վաշինգտոնը մտադրվել է փչացնել ռուս–ամերիկյան հարաբերությունները, ապա դա կմնա նրա խղճին։ Այժմ արդեն չենք պատրաստվում հանդուրժել շանտաժը և պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք ենք մեզ վերապահում»,–ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը