Լրահոս

17.07.2014 11:40


Անգելա Մերկելը նշում է իր տարեդարձը

Անգելա Մերկելը նշում է իր տարեդարձը

Անգելա Մերկելը ծնվել է 1954թ. հուլիսի 17–ին քահանայի և ուսուցչուհու ընտանիքում։ Ավարտելով դպրոցը ոսկե մեդալով՝ 1973-1978 թթ. երկելը սովորել է Լայպցիգի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ 1986 թվականին պաշտպանել է ատենախոսությունը քվանտային քիմիայից և ստացել բնական գիտությունների դոկտորի աստիճան։

1980–ականներին Մերկելը սկսեց զբաղվել քաղաքականությամբ և 1989–ին անդամագրվեց «Ժողովրդավարական բեկում» կուսակցությանը։ Կուսակցության լուծարումից հետո (1990 թ.) միացել է «Քրիստոնյա ժողովրդական միությանը»։ Նույն թվականին Գերմանիայի միավորումից հետո դարձել է բունդեսթագի պատգամավոր։

2005 թվականի նոյեմբերի 22-ին բունդեսթագը Մերկելին ընտրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր։ Նա երկրի պատմության մեջ դարձել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը, ինչպես նաև ամենաերիտասարդ կանցլերը։

Հիշեցնենք, որ 2014 թվականին, ըստ «Forbes» ամսագրի, Անգելա Մերկելն ութերորդ անգամ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի 100 ամենաազդեցիկ կանաց ցանկում։

Արժանացել է Կառլ Մեծի անվան միջազգային մրցանակի, ինչպես նաև Գերմանիայի բարձրագույն՝ «Արժանիքների համար» հուշամեդալին։ Անգելա Մերկելը սեփական երեխաներ չունի. նրա երկրորդ ամուսինը՝ քիմիայի պրոֆեսոր Յոախիմ Զաուերը, երկու որդի ունի առաջին ամուսնությունից։

Գրում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը