Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար. «Երկրի արևելքում երկկողմ հրադադար է անհրաժեշտ»
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը կարծում է, որ Ուկրաինայի արևելյան մասում անհրաժեշտ է «անմիջապես երկկողմանի հրադադար հաստատել»։ Ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում Կլիմկինն ասել է, որ այդ նպատակով Ուկրաինայի իշխանությունները փորձել են խորհրդակցություններ կազմակերպել աշխարհազորայինների, Կիևի, Մոսկվայի և ԵԱՀԿ–ի միջև։
«Մենք շաբաթից ավելի աշխատել ենք դրա վրա», – նշել է նա՝ հավելելով, որ ևս մեկ վիդեոկոնֆերանսի ձևաչափի շրջանակներում հուլիսի 17-ին խորհրդակցություններ տեղի կունենան։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։