Լրահոս

16.07.2014 15:25


Պորոշենկոյի աշխատակազմում չեն բացառում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը

Պորոշենկոյի աշխատակազմում չեն բացառում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմում հնարավոր են համարում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։

«Ուկրաինայի իշխանությունը դիտարկում է նման հնարավորություն։ Հաշվարկվում են նաև այդ քայլի հետևանքները»,– ասել է նա։ Միաժամանակ, Չալին ասել է, որ ներկա պահին կան այլ մեթոդներ։

«Կան այլ ուղիներ, քան դիվանագիտական հարաբերությունների խզումը... Մենք չենք հրաժարվում Նորմանդիայի ձևաչափից, որտեղ բանակցային գործընթացում ընդգրկված է նաև ՌԴ նախագահը»,–«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նշել է Չալին։

Այս խորագրի վերջին նյութերը