Աշխարհ

16.07.2014 22:16


Անջելինա Ջոլիի հայրը Օբամային չի համարում հաջողված նախագահ

Անջելինա Ջոլիի հայրը Օբամային չի համարում հաջողված նախագահ

Օսկարակիր դերասան, ոչ պակաս հայտնի դերասանուհի Անջելին Ջոլիի հայրը՝ Ջոն Վոյթը, «FOX» հեռուստաընկերության ուղիղ եթերում մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային երկրի ներսում սեպ խրելու համար։ «starslife.ru»-ի փոխանցմամբ՝ 75-ամյա հանրապետական դերասանը հայտնել է, որ չի համարում Օբամային հաջողված նախագահ։

«Կեսգիշերային կովբոյ» ֆիլմի աստղը նաև ընդգծել է, թե Օբամայի քաղաքականությունը չարժե այդքան կորուստներ, որոնք ԱՄՆ–ը կրում է Մերձավոր Արևելքում։

Այս խորագրի վերջին նյութերը