Մեկնաբանություն

16.07.2014 12:24


Մեր իրականության երեք կապիկները

Մեր իրականության երեք կապիկները

«Ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում». բուդդիզմից եկած իմաստուն երեք կապիկների (երրորդը՝ ոչ մեկին չեմ ասի) հետ ասոցացվող արտահայտություն։

Դրա իմաստը հետևյալն է՝ «Եթե չեմ տեսնում չարը, չեմ լսում և չեմ խոսում նրա մասին, ուրեմն ես պաշտպանված եմ նրանից»։

Մեզանում այս սկզբունքը (իհարկե, խեղաթյուրված ձևով) արդեն 6 տարի գործում է՝ թողնելով իր խիստ բացասական հետևանքները։ Ոչ թե արևելյան իմաստությունն է սխալ հասկացվել, այլ սխալ մարդիկ են շատացել։ Ավելին՝ ուր է, թե չտեսնեին ու չլսեին։

Անհասկանալի տեսակ է հայտնվել կամ բուծվել. իրականությունը աչքի առաջ գոռում է լրիվ հակառակի մասին։ Ու որքան վատանում է իրականությունը, այնքան ականջ ծակող է դառնում հակառակի մասին պնդող վայնասունը։ Լսում է մի բան ու սկսում պատմել ճիշտ հակառակը։ Այսօրվա մեր իրականությունը նաև այսպիսին է, որովհետև ակնհայտը չեք տեսնում կամ չտեսնելու եք դնում, ականջ ծակողը չեք լսում, իսկ չխոսելու փոխարեն՝ անհեթեթություններ եք հայտարարում։

Քարվաճառում ադրբեջանական դիվերսիայի հետ կապված անհասկանալի ու զզվելի երևույթ՝ հայկական որոշ կայքերի «վերլուծություններն» ու «մտահոգությունները» պարզապես չեն տարբերվում ադրբեջանցիների վայրահաչոցներից։ Ընդ որում, այդ լրատվամիջոցները ֆինանսավորվում են իշխանության կողմից։ Էլի՞ չեք տեսնում ու լսո՞ւմ։ Ուշքի' եկեք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը