«Վերջին 20 տարում Հայաստանում վերակենդանացել են երգիծական ու բացասական բոլոր հերոսները»
Վերջին 20 տարում Հայաստանում վերակենդանացել են հայ և արտասահմանյան գրականության գրեթե բոլոր երգիծական ու բացասական հերոսներն ու ժողովրդի, այսինքն՝ ազգաբնակչության թողտվությամբ հայտնվել քաղաքական բուրգի վրա. Թումանյանի և Դեմիրճյանի Քաջ Նազարը, Պռոշյանի Միկիտան Սաքոն, Րաֆֆու «Խաչագողի» Քավոր Պետրոսը, «Սասունցի Դավիթ» էպոսի Ցռան Վերգոն, Գոգոլի «Ռևիզորի» Խլեստակովը, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիի» Կլուբի մեյմունը, Մազութի Համոն, Չեխովի «Պատյանով մարդ»-ի Բելիկովը, «Բիբլիայի» Հուդան, Բալզակի Գոբսեկը և այլք... Փառահեղ դարաշրջան է Հայաստանում՝ իրականի ու անիրականի, նախնադարի, միջնադարի և 20-րդ դարի կոլորիտով, կոմպոզիցիայով ու ողբերգազավեշտականի համադրությամբ...
«Վերջին 20 տարում Հայաստանում վերակենդանացել են երգիծական ու բացասական բոլոր հերոսները»
Վերջին 20 տարում Հայաստանում վերակենդանացել են հայ և արտասահմանյան գրականության գրեթե բոլոր երգիծական ու բացասական հերոսներն ու ժողովրդի, այսինքն՝ ազգաբնակչության թողտվությամբ հայտնվել քաղաքական բուրգի վրա. Թումանյանի և Դեմիրճյանի Քաջ Նազարը, Պռոշյանի Միկիտան Սաքոն, Րաֆֆու «Խաչագողի» Քավոր Պետրոսը, «Սասունցի Դավիթ» էպոսի Ցռան Վերգոն, Գոգոլի «Ռևիզորի» Խլեստակովը, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիի» Կլուբի մեյմունը, Մազութի Համոն, Չեխովի «Պատյանով մարդ»-ի Բելիկովը, «Բիբլիայի» Հուդան, Բալզակի Գոբսեկը և այլք...
Փառահեղ դարաշրջան է Հայաստանում՝ իրականի ու անիրականի, նախնադարի, միջնադարի և 20-րդ դարի կոլորիտով, կոմպոզիցիայով ու ողբերգազավեշտականի համադրությամբ...
Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից