Լրահոս

16.07.2014 11:53


Իսրայելը հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»–ի և «Իսլամական ջիհադի» շարժման առաջնորդների տներին

Իսրայելը հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»–ի և «Իսլամական ջիհադի» շարժման առաջնորդների տներին

Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» շարժումների առաջնորդների տները այսօր գիշերը ենթարկվել են իսրայելական օդուժի հարվածներին։ Արաբական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ Գազայի արևմուտքում հրթիռակոծման է ենթարվկել իսլամիստների կառավարության ԱԳ նախարար Մահմուդ ազ–Զարիֆի տունը։ Տուժածներ չկան։ Ինչպես հայտնել է պաղեստինյան «Մաան» տեղեկատվական գործակալությունը, հրթիռակոծման են ենթարկել նաև ՆԳՆ նախկին ղեկավարի և «Իսլամական ջիհադի» առաջնորդ Աբու Աբդալլահ Խարազինի Էշ–Շաջաիայի տները։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը