ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց՝ ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ կներկայացնեն իրենց խնդիրը:
Հավաքվածները հայտնել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է։
Կոնդ թաղամասի բնակիչները շուրջ մեկ ժամ սպասեցին: Սերժ Սարգսյանը, դուրս գալով նախագահական առանձնատնից, մոտեցավ ցուցարարներին: Հավաքվածները ներկայացրեցին իրենց խնդիրը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Ուրեմն զբաղվո՜ւմ ենք»: Բնակիչները հարցրեցին, թե ե՞րբ, որեւէ շինարարություն չի իրականացվում: Հաջորդեց Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ պատասխանը: «Բայց դուք մեր նախագահն եք»,- դիմելով Ս. Սարգսյանին՝ ասացին բնակիչները: «Դրա համար էլ զբաղվում ենք»,- եղավ Ս. Սարգսյանի պատասխանը:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Կոնդ թաղամասի բնակիչները հայտնեցին որ որեւէ օգուտ հանդիպումից չեղավ եւ իրենք հերթական անգամ հիասթափվեցին:
«Ուրեմն զբաղվո՜ւմ ենք». Սերժ Սարգսյանը՝ ցուցարարներին

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում։