Կարծիք

16.07.2014 11:14


«Երեկ Էջմիածնում արտակարգ դրություն էր. Սերժն էր եկել»

«Երեկ Էջմիածնում արտակարգ դրություն էր. Սերժն էր եկել»

Երեկ ողջ Էջմիածնում կարծես արտակարգ դրություն հայտարարված լիներ. ամեն 10 մետրը մեկ ոստիկաններ էին շարված: Էնպիսի տպավորություն էր, որ Էջմիածնում է հավաքվել մեր երկրի ամենամեծ հանցավորների խումբը, և ՃՈ տեսուչներն իրենց ողջ ուժերը հավաքել են ու ամեն պահի պատրաստվում են վնասազերծել դրանց:
Պարզվեց, որ այդ տպավորության միայն մի մասն էր իրականություն:
Իրականում երեկ մեծն գեներալ Մանվել Գրիգորյանը մի քիչ ուշացումով տոնում էր իր ծննդյան 58-ամյակը: Եվ, բնականաբար, Գրիգորյանի ծննդյան արարողությանը մասնակցում էր ՀՀ քաղաքական ողջ վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա էր անգամ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Դե, իսկ ոստիկաններն էլ կատարում էին օրենքով սահմանված իրենց բուն պարտականությունը. 10 մետրը մեկ շարվել էին քեֆչիներին մեզանից` սովորական մահկանացուներիցս պաշտպանելու համար, որ հանկարծ Սերժի ու նրա մերձավորների տոնը չխանգարվեր:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը