Քաղաքական

15.07.2014 17:22


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Հուլիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներ:

Առաջին Նախագահը անդրադարձել է նաև ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաև Քառյակի առաջիկա անելիքներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Քրիստոֆեր Անդերսոնը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը