Լրահոս

15.07.2014 16:42


Իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում

Իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում

Իսրայելական բանակը մի քանի ժամվա միակողմանի հրադադարից հետո վերսկսել է հարվածները Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք վերսկսել ենք ռազմական գործողությունները, մանրամասները կլինեն ավելի ուշ»,–ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։

Իսրայելի կողմից հայտարարված հրադադարի ընթացքում պաղեստինցի զինյալներն ավելի քան 35 հրթիռ են բաց թողել հրեական պետության քաղաքների ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը