Իրանի ԱԳՆ. «ԱՄՆ-ն պետք է բանակցությունները դուրս բերի փակուղուց»
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջաֆադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է քաղաքական որոշում կայացնի իրանական միջուկային ծրագրի բանակցությունները փակուղուց դուրս բերելու համար։ «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը Միացյալ Նահանգների իր գործընկեր Ջոն Քերիի հետ Վիեննայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է, թե «քաղաքական որոշումները պետք է ընդունվեն Վաշինգտոնում»։ Կիրակի օրը միջազգային միջնորդների «վեցնյակը» փորձել է «արագացնել» Իրանի հետ համապարփակ համաձայնագրի մշակումը, որը պետք է կնքվի հուլիսի 20-ին։ Երկկողմ և եռակողմ հանդիպումները, այդ թվում՝ նախարարական մակարդակով, շարունակվել էին ամբողջ օրը։ ԱՄՆ պետքարտուղարն, ի տարբերություն արևմտյան գործընկերների, որոշել է երկարաձգել բանակցությունները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։