Լրահոս

15.07.2014 14:48


Աբխազիայի նախագահի պաշտոնին չորս գեներալ է հավակնում

Աբխազիայի նախագահի պաշտոնին չորս գեներալ է հավակնում

Օգոստոսի 24-ին Աբխազիայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ԿԸՀ-ն չորս նախագահի թեկնածու է գրանցել։ Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարելու են պաշտպանության նախարար Միրաբ Կիշմարիյան, ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Դզապշբան, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան և անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիյան։ Հատկանշական է, որ 4 թեկնածուն էլ գեներալ են։ Նախօրեին նրանք հաջողությամբ անցել են պետական լեզվին՝ աբխազերենին տիրապետելու թեստը։ Թեստավորումը թեկնածուներին գրանցելու հիմնական նախապայմաններից մեկն է։ Բոլորին, բացառությամբ Խաջիմբայի, նախագահի թեկնածու են առաջադրել նախաձեռնող խմբերը։ Խաջիմբան առաջադրվել է իր գլխավորած «Աբխազիայի ազգային միասնության ֆորում» կուսակցության համագումարում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը