Իսրայելը համաձայնվել է հրադադար հաստատել Գազայի հատվածում
Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում զինյալների դեմ ռազմական գործողության դադարեցման վերաբերյալ Եգիպտոսի առաջարկը։ Այս մասին ասված է Իսրայելի կառավարության մամլո հաղորդագրության մեջ։ Եգիպտական ծրագրով առաջարկվում է հրադադարի հաստատում և իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսում Կահիրեում։ Գազայի հատվածում կառավարող «ՀԱՄԱՍ» շարժումը, այդ թվում՝ նրա ռազմական հատվածը, դեռևս հրադադարի համաձայնություն չի տվել։
Հիշեցնենք՝ Իսրայելը հուլիսի 7-ից Պաղեստինում սկսել է ռազմական գործողություն, որի թիրախ են հանդիսացել «ՀԱՄԱՍ»–ի ռազմական օբյեկտները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։