Կարծիք

15.07.2014 12:12


Կոմանդոսը տեղյա՞կ է, որ հարցազրույց է տալիս թուրք-ադրբեջանական լոբինգով զբաղվող կայքին

Կոմանդոսը տեղյա՞կ է, որ հարցազրույց է տալիս թուրք-ադրբեջանական լոբինգով զբաղվող կայքին

Ցանկացած անձ ինչ-որ քայլ անելուց առաջ պիտի ծանր ու թեթև անի, մտածի հետևանքների մասին և նոր այդ քայլը կատարի: Սա հատկապես վերաբերվում է հրապարակային անձանց: Նույնիսկ հարցազրույց տալը պետք է իմաստավորված լինի: Դու պիտի իմանաս թե ո՞ւմ ես հարցազրույց տալիս, ի՞նչ կայք է դա, ի՞նչ գաղափարներ է այն քարոզում, ո՞ւմ համար է աշխատում և այլն:

Այսօր որոշեցի տեսնել, թե ինչ է գրում 1in.am-ը (Врага надо знать в лицо) և մտնելով կայք տեսա Արկադի Տեր-Թադևոսյանի հարցազրույցը, որում նա մանրամասն բացատրում է, թե օրինակ, մեր դիպուկահարները ինչպես պետք է աշխատեն շփման գծում:

Ու այստեղ ինձ մի հարց հետաքրքրեց` արդյոք Կոմանդոսը տեղյա՞կ է, որ հարցազրույց է տալիս թուրք-ադրբեջանական լոբինգով զբաղվող կայքին: Նա, օրինակ, ծանո՞թ է այդ նույն կայքի ռուսական բաժնի խմբագրի մտքերին, ով Թուրքիային կոչ է անում ակտիվացնել իր ջանքերը մեր երկրում և դուրս մղել այստեղից Ռուսաստանին (http://www.1news.az/interview/20130930102612559.html): Կոմանդոսը գիտի՞, որ նա փաստացի թուրք-ադրբեջանական լոբինգով զբաղվող կայքին պատմում է, թե առաջին գծում մենք ինչ գործողություններ պիտի անենք: Կոմանդոսն ընդհանրապես տեղյա՞կ է, թե այդ կայքը քանի անգամ է գրելով ԱԶԱՏԱԳՐՎԱԾ տարածքների մասին՝ դրանք ներկայացրել որպես «գրավյալ» տարածքներ: Կոմանդոսը գիտի՞, որ այդ կայքում ողջունել են և ողջունում են Ուորլիքի և Հեֆերնի հայտարարություններն այն մասին, որ մենք պետք է հողերը հանձնենք Ադրբեջանին:
Իմ համար անչափ զարմանալի և անընդունելի է, երբ նմանատիպ երևույթներ են տեղի ունենում և մարդիկ առանց երկար-բարակ մտածելու քայլեր են անում ու նույնիսկ չեն հասկանում, թե ում հետ են խոսում և ում են ինֆորմացիա «սլիվ» անում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը