Աշխարհ

15.07.2014 11:35


Սիրիայի բանակը Լիբանանի հետ սահմանին ոչնչացնում է զինյալների բազաները

Սիրիայի բանակը Լիբանանի հետ սահմանին ոչնչացնում է զինյալների բազաները

Սիրիայի կառավարական զորքերը Լիբանանի հետ սահմանին՝ լեռնային կիրճերում ոչնչացնում են գրոհայինների ճամբարները։ «Ալ–Մանար» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռաս–էլ–Մահարա բնակավայրում իրականացված գործողության ժամանակ ոչնչացվել է 23 գրոհային՝ դաշտային հրամանատար Մունզիր Խալեդ ալ–Բետթավիի գլխավորությամբ։ Ուղղաթիռները և հրետանին հարվածներ են հասցրել գրոհայինների ճամբարներին Զամրանի, Ռումիյաթ, Մար–Թեյբա, Միրա և Էլ–Խամրա անցակետերում։ Զինյալների անցումը լիբանանյան տարածք արգելափակել են «Հզբոլլահ» խմբավորման մարտիկները։ Էրսալի մոտ մարտում նրանք ոչնչացրել են «Ջաբխատ ան–Նուսրա» խմբավորման ղեկավար Ախմեդ Յակզանիին։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշյալ մարտի ընթացքում ավելի քան 30 զինյալ է ոչնչացվել, 14-ը՝ գերի վերցվել։

Այս խորագրի վերջին նյութերը