ՀՀ դատական դեպարտամենտը վերջերս ուշագրավ գնումներ է կատարել: 714 հազար դրամ կամ ավելի քան 1700 դոլար նրանք ծախսել են փաթեթավորման թել գնելու համար, գրում է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ այդ գումարի շրջանակներում դատական դեպարտամենտը գնել է 600 կիլոգրամ թել՝ յուրաքանչյուրը 1190 դրամով: Ուշագրավ է, որ դեպարտամենտը թել գնել է Իրինա Մելքոնյան անհատ ձեռնարկատերից, որից մի շարք այլ պետական գերատեսչություններ ևս պարբերաբար գնումներ են անում: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
Դատական դեպարտամենտը 1700 դոլարի թել է գնել
ՀՀ դատական դեպարտամենտը վերջերս ուշագրավ գնումներ է կատարել: 714 հազար դրամ կամ ավելի քան 1700 դոլար նրանք ծախսել են փաթեթավորման թել գնելու համար, գրում է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ այդ գումարի շրջանակներում դատական դեպարտամենտը գնել է 600 կիլոգրամ թել՝ յուրաքանչյուրը 1190 դրամով: Ուշագրավ է, որ դեպարտամենտը թել գնել է Իրինա Մելքոնյան անհատ ձեռնարկատերից, որից մի շարք այլ պետական գերատեսչություններ ևս պարբերաբար գնումներ են անում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։