Գերմանիայում ԱՄՆ հատուկ գործակալը դեռևս չի լքել երկիրը, չնայած Կառավարության պահանջին
Գերմանիայում ԱՄՆ դեսպանատանն աշխատող ամերիկյան ծառայությունների աշխատակիցը, որին հանձնարարվել է լքել Գերմանիան լրտեսական սկանդալի պատճառով, դեռևս չի հեռացել երկրից։ Այս մասին հաղորդել է գերմանական ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա տվյալներով՝ Գերմանիայի արտգործնախարարությունում մինչ այժմ նրա ելքի մասին տեղեկատվություն չունեն, որը պետք է տրամադրի ամերիկյան դեսպանատունը։ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ գերմանական կառավարությունը սպասում է, որ ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցը կանի դա «որքան հնարավոր է՝ շուտ»։ Եթե դա տեղի չունենա, անցանկալի անձը կհայտարարվի պերսոնա նոն գրատա։
Բեռլինում հուլիսի սկզբին լրտեսության երկու դեպք է բացահայտվել՝ հօգուտ ԱՄՆ–ի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։