Լրահոս

14.07.2014 16:11


Սաուդյան Արաբիան Պաղեստինում տուժածներին 53 մլն դոլար օգնություն կտրամադրի

Սաուդյան Արաբիան Պաղեստինում տուժածներին 53 մլն դոլար օգնություն կտրամադրի

Սաուդյան Արաբիան 53,3 մլն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի պաղեստինցիներին, որոնք տուժել են իսրայելական զորքերի «Պաշտպանական սահմանագիծ» գործողությունից։ Թագավորության ֆինանսների նախարար Իբրահիմ իբն Աբդել Ազիզ ալ–Ասաֆի համապատասխան հայտարարությունն է մեջբերում երկրի մամուլը։

Միջոցները, ինչպես ընդգծել է նախարարը, կուղղվեն «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի և ռմբակոծությունից տուժածների բուժմանը»։ Օգնության հատկացմամբ կզբաղվի Պաղեստինի Կարմիր կիսալուսնի մասնաճյուղը։

Հիշեցնենք՝ «Պաշտպանական սահմանագծի» ակտիվ փուլը մեկնարկել է հուլիսի 8-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը