3–ամյա աղջնակն արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ (տեսանյութ)
Անհավանական դեպք է տեղի ունեցել ֆիլիպինյան Ավրորա քաղաքում։ 3–ամյա աղջնակը, ում մահը բժիշկների կողմից պաշտոնապես արձանագրվել էր, արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ փոքրիկի ծնողները մինչև հիմա չեն կարողանում ուշքի գալ։
Հայտնի է, որ աղջիկը մի քանի օր բարձր ջերմությամբ պառկած է եղել տանը։ Տեսնելով, որ նա չի լավանում, ծնողները փոքրիկին տարել են հիվանդանոց։ Բժիշկները հետազոտել են և հայտարարել, որ նա մահացած է։ Ծնողները սկսել են նախապատրաստվել հուղարկավորությանը։ Փոքրիկին վերջին հրաժեշտը տալու համար հարևաններից մեկը բացել է դագաղի կափարիչը և հանկարծ նկատել, որ աղջնակը շարժել է գլուխը։ Հենց այդ պահն էլ ներկայացված է տեսանյութում։
Ծնողները նրան հանել են դագաղից, ջուր տվել և կրկին տարել հիվանդանոց։

7or.am