Լրահոս

14.07.2014 15:45


Լուգանսկի քաղաքապետարանը հրապարակել է թաքստոցների ցուցակը ռմբակոծման դեպքում

Լուգանսկի քաղաքապետարանը հրապարակել է թաքստոցների ցուցակը ռմբակոծման դեպքում

Լուգանսկի քաղաքապետարանը սեփական կայքում հրապարակել է քաղաքացիների համար թաքստոցների ցուցակը հրետակոծման և ռմբակոծման ընթացքում. որպես թաքստոց՝ նշված են քաղխորհրդի, գործարանների, երկաթգծերի, դպրոցների և հիվանդանոցների նկուղային և կիսանկուղային տարածքները։ Մեկ շաբաթ առաջ աշխարհազորայինները ստիպված էին հետ քաշվել Սլավյանսկից, Կրամատորսկից, Արտեմովսկից, Կոնստանտինովկայից և Դրուժկովից, նրանց խոսքերով, խաղաղ բնակչությանը հրաձգությունից պաշտպանելու համար։ Այդ քաղաքները զբաղեցրել են ուժայինները, աշխարհազորայինները գնացել են Դոնեցկ և Լուգանսկ։

Ըստ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության փոխքարտուղար Միխայիլ Կովալյայի՝ շուտով Դոնեցկը և Լուգանսկն ամբողջապես կարգելափակվեն։ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայությունում հայտնել են նաև, որ ուժայինների՝ Լուգանսկ և Դոնեցկ գրոհի գործողությունը «տհաճ անակնկալ» կլինի աշխարհազորայինների համար։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը