Լրահոս

14.07.2014 14:29


Բրիտանական թագավորական ընտանիքի մասին տվյալները կթաքցնեն հանրությունից

Բրիտանական թագավորական ընտանիքի մասին տվյալները կթաքցնեն հանրությունից

Տեղեկատվությունը, որը վերաբերում է Բրիտանիայի թագուհուն և նրա ընտանիքին, այսուհետև չի հրապարակվելու։ Այս մասին գրում է «The Independent»–ը։ Համապատասխան փոփոխությունը կամրագրվի տեղեկատվության ազատության մասին օրենքում։ Ինչպես փոխանցում է թերթը, լրացումները քաղաքացիներին կզրկեն ֆինանսական գործողություններին հետևելու հնարավորությունից, որոնք իրականացվում են թագավորական ընտանիքի կողմից։

Պետական միջոցների բաշխման հանձնաժողովի անդամ Փոլ Ֆլինի կարծիքով լրացումների ընդունմանը նպաստել է արքայազն Չարլզը։

«Գահաժառանգը նամակներ է հղել պետվարչություններ՝ ձգտելով ազդել քաղաքականության վրա։ Նա հաստատ չի ցանկանում, որ դրանք հանրությանը ներկայացվեն», – նշել է նա։ Բուքինգեմյան պալատի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ լրացումներն «անհրաժեշտ են, քանզի տեղեկատվության պահպանման մասին օրենքը չի պահպանում միապետի և նրա ժառանգորդների սահմանադրական կարգավիճակը»։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը