Լրահոս

14.07.2014 14:03


Իսրայելական բանակի կրակոցներից պաղեստինցի երիտասարդ է զոհվել

Իսրայելական բանակի կրակոցներից պաղեստինցի երիտասարդ է զոհվել

20-ամյա պաղեստինցի երիտասարդը զոհվել է Հորդանան գետի արևելյան ափին։ Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, երիտասարդը վիրավորվել է Խևրոն քաղաքի շրջակայքում հրեաների արձակած գնդակից և քիչ անց մահացել հիվանդանոցում։

Առավոտվանից շրջակայքում դաժան մարտեր են բռնկվել։ Իսրայելական պաշտպանության բանակը յոթերորդ օրն է՝ շարունակում է «Պաշտպանական սահմանագիծ» գործողությունը Գազայի հատվածում ահաբեկչական կազմավորումները ճնշելու նպատակով։ Գործողության ընթացքում ավելի քան 140 պաղեստինցի է զոհվել, հազարից ավելին՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Պաղեստինյան կողմի պնդմամբ՝ մեծամասնությունը քաղաքացիական անձինք են։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը