Ինչո՞ւ են բնակելի տարածքներն օդափոխվում։ Բոլորը գիտեն՝ բացի նրանից, որ ծանր օդը տհաճ է, այն նաև հազար ու մի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։
Ինչպիսի՞ն է օդը կամ մթնոլորտն այսօրվա Հայաստանում։ Բոլորը գիտեն՝ գաղջ։
Հայաստանն իսկապես օդափոխության կարիք ունի։ Երկրի այսօրվա օդը ոչ միայն ծանր է, այլև սպառնում է պետության՝ բոլորիս անվտանգությանը։
Օդափոխությունն այսօր այլընտրանք չունի։ Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ։ «Փոփոխություն» բառն այս պարագայում պարզապես ձեռառնոցի է։ Իրականում փորձ է արվում վերարտադրվել։
Բոլոր նրանք, ովքեր թեկուզ «վերապահումներով» կողմ կարտահայտվեն իշխանության այս նախաձեռնությանը կամ բոցաշունչ դեմ կարտահայտվեն՝ մտնելով բովանդակային քննարկման մեջ, կնշանակի՝ պարտադրում են բացարձակ մեծամասնությանը շնչել այսօրվա հեղձուցիչ օդը։ Իսկ դա տանելը հնարավոր չէ։
Այնպես որ, սահմանադրական փոփոխությունների փոխարեն՝ օդափոխություն։
Օդափոխե՛ք Հայաստանը

Վախթանգ Մարգարյան